Posted in Վերապատրաստում․ Հանրակրթական բնագավառի օրենսդրություն

Հանրակրթության պետական չափորոշիչ

Համեմատելով ՀՀ Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշմամբ հաստատված Հանրակրթության պետական չափորոշիչը Հանրակրթության մասին[1] ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կետերի հետ[2], փաստում ենք, որ Ընդհանուր դրույթների 1-ինը կետը ունի հատման եզրեր հոդված 6-ի 1.1.-ի հետ, սակայն այն առավել լայն և ընդգրկուն է սահմանում շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները՝ ըստ կրթական աստիճանների և ընստ կրթական աստիճանների ուսումնառության, ուսումնական բնագավառները, դրանց  բովանդակությանը  ներկայացվող պահանջները, հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսումնական պլանի և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները, սովորողների գնահատման ձևերը, սանդղակը, հաշվառման կարգը: 

 Հոդված 6-ի 1.1-ը սահմանում է՝ ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները, որը ներառված է ընդհանուր դրույթների 1-ին կետում, սակայն 1-ին կետը նաև սահմանում է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության՝ ակնկալվող վերջնարդյունքներ), որոնք առկա են նաև հոդված 6-ում(  ստորև նշված կետերում): Լայն է այն հիմքով, որ 1-ին կետը մանրամասնորեն բացատրում է կարողունակություն տերմինը, հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, ի տարբերություն հոդված 6-ի 1.2-ի: 1-ին կետի հետևյալ հատվածը՝ ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները, հատվում է հոդված 6-ի 1.1 կետի հետ, օգտագորվում է հատման եզրեր տերմինը, քանի որ 1-ին կետը ներառում է իր մեջ նաև այլ կետեր: 

Հետևյալում ներառված են նաև հոդված 6-ի 1.1,1.2,1.3,1.4 կետերը: 2-րդ, 3-րդ կետերը համաձայն մեր դիտարկման բացակայում են հոդված 6-ում: 4-րդ կետը համապատասխանում է հոդված 6-ի 2-րդ  կետի հետ, սակայն 4-րդ կետն առավել լայն է սահմանված:

5-րդ կետը համապատասխանում են հոդված 6-ի 2-րդ կետի հետ, սակայն 5-րդ կետն առավել լայն է: Հանրակրթության պետական չափորոշիչի 1-ին կետը նաև մասամբ ներառված է հոդված 6-ի 4-րդ և 5-րդ կետերը, սակայն 4-րդ և 5-րդ կետերն առավել լայն են և մանրամասն, իսկ 1-ինում միայն նշված է հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի մասին, իսկ հոդված 6-ի 4-րդ և 5-րդ  կետերը շեշտադրում են ժամաքանակն ու սահմանում հանրակրթական հիմնական ծրագրերի նորմատիվային ծավալը: Հոդված 6-ի 3-րդ կետը հստակ ամրագրված չէ Հանրակրթության պետական չափորոշիչում:

Այսպիսով, ամփոփելով կարող ենք փաստել, որ առկա են հստակ և նկատելի նմանություններ, որոնք առավել հստակորեն են ամրագրում և կարգավորում հանրակրթության ոլորտում առաջացած խնդիրները:


[1]Հանրակրթության պետական չափորոշիչ, https://www.arlis.am/documentview.aspx?docid=149788

[2] Հանրակրթության պետական չափորոշիչը, հոդված 6, http://www.irtek.am/views/act.aspx?aid=150065

Posted in Վերապատրաստում.ՏՀՏ

Առցանց ուսումնական նյութերի հետ աշխատելու համար անհրաժեշտ ծրագրեր

Բլոգային աշխատանք

Տեքստային առցանց խմբագրիչներGoogle DocsZoho DocsCryptpadDropboxPaper)

Աշխատանք Google Docs խմբագրիչով

Նախնական տեսք`

Խմբագրված տարբերակ՝



Պատկերների առցանց խմբագրիչներ (PixlrFreePhotoeditorPhotopea, Canva)

Աշխատանք Pixlr խմբագրիչով

Նախնական տեսք`

Խմբագրված տարբերակ՝


Տեսանյութի առցանց խմբագրիչներ (Video-CutterKapwingEzgifClideo)

Աշխատանք Video – Cutter խմբագրիչով

Նախնական տեսք`

Խմբագրված տարբերակ՝

Նկար աշխատանքի ընթացքից։ Կատարվել է տեսաձայնագրության կրճատում, հայելային պտտում, ձայնի և արագության կարգավորում։


Ձայնանյութի առցանց խմբագրիչներ (BearAudioAudioTrimmerAudioJoinerSodaponic)

Աշխատանք Sodaponic խմբագրիչով

Ձայնանյութի նախնական տարբերակ

Խմբագրված տարբերակ

Օգտագործվել են հետևյալ գործիքները՝ Cut, Silence, Bleep It, Fade out, Slower

Նյութի հիմնական աղբյուր՝ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում

Posted in Վերապատրաստում.ՏՀՏ

Համակարգչային սարքեր և համակարգեր

Բլոգային աշխատանք 

  • Թվել համակարգչի հիմնական սարքերն ու սարքավորումներ, բացատրել դրանց դերն ու աշխատանքի սկզբունքը 
  • Ի՞նչ պերիֆերային սարքավորումներ գիտեք 
  • Ի՞նչ խմբերի են բաժանվում պերիֆերային սարքավորումներ (ըստ խմբերի թվեք երեք սարք-սարքավորում) 
  • Ներկայացնել անձնական համակարգչի պարամետրային ցուցիչը՝ կցելով նկարը 
  • Հիմնական գործածական ընդլայնումների թվարկում, գործածման առանձնահատկություններ

Համակարգչի հիմնական սարքերն ու սարքավորումները

Համակարգիչը ծրագրավորվող սարք է, որը պահում, որոնում և մշակում է տվյալները:

Համակարգչի հիմնական մասը համակարգչային բլոկն է։ Համակարգչային բլոկում է տեղադրված մայրական սալիկը, որը զբաղեցնում է բլոկի հիմնական մասը։ Մայրական սալի վրա է գտնվում համակարգչի ուղեղը հանդիսացող կենտրոնական պրոցեսորը, հիշողության սարքերը, սնուցման բլոկը։

  • Աշխատանքային կամ օպերատիվ (RAM) հիշողությունը անհրաժեշտ է, որպեսզի բեռնավորվեն աշխատանքային ծրագրերը, որոնք զբաղեցնում են այդ հիշողությունում որոշակի ծավալ։ RAM հիշողությունը համակարգիչն անջատելիս բեռնաթափվում է ու դատարկվում։ Որքան մեծ լինի այդ հիշողությունը, այնքան ծավալուն աշխատանքներ կատարելու հնարավորությունը մեծ կլինի։
  • Համակարգչի հիմնական հիշողությունը  համարվում է կոշտ սկավառակը (HDD) կամ վինչեստորը։ Նրա մեջ են պահվում այն հիմնական ծրագրերը և ինֆորմացիան, որոնք մշտապես օգտագործում ենք։ Կոշտ սկավառակը հիմնականում բաժանված է լինում C:/ և D:/ տրամաբանական անուններով բաժինների։ Առաջին բաժինը հիմնականում նախատեսված է օպերացիոն համակարգի և այլ ծրագրերի տեղադրման համար, իսկ մյուս բաժնում արդեն պահպանվում է անձնական ինֆորմացիան։
    Ներկայիս համակարգիչների մեջ ավելի հաճախ օգտագործում են SSD սարքերը, որոնք ավելի հզոր են, ավելի արագ, չափսերով ավելի փոքր և թեթև։
  • Սնուցման բլոկը համակարգչի սնուցումը ապահովող և հոսանքի լարումը կարգավորող սարքն է։

Համակարգչի տեսաենթահամակարգը կազմված է մոնիտորից և տեսաադապտորից՝ տեսասարքից, որի տեսահիշողության (VRAM) մեջ գտնվող ինֆորմացիան մոնիտորը վերցնում և ցույց է տալիս էկրանին։ Տեսասարքը ևս տեղադրված է բլոկի ներսում և միացվում է մայրական սալին հատուկ բնիկով։


Պերիֆերային սարքավորումներ

Պերիֆերային սարքերը համակարգչով աշխատանքը հեշտացնող լրացուցիչ սարքավորումներն են։

Դրանք են՝

  • Մոնիտոր
  • Մկնիկ
  • Ստեղնաշար
  • Բարձրախոս

Պերիֆերային սարքերը բաժանվում են 3 խմբի`

  • Մուտքի
  • Ելքի
  • Միաժամանակ և մուտքի և ելքի

Մուտքի սարքերը նախատեղված են  ինֆորմացիան համակարգիչ հեշտ մուտք անելու համար

Օրինակ՝ Ստեղնաշար, մկնիկ, սկաներ, միկրաֆոն, մոդեմ, ցանցային քարտ, օպտիկական ճկուն սկավառակներ

Ելքի սարքերը հեշտացնում են ինֆորմացիայի արտածումը դուրս բերումը

Օրնակ՝ Մոնիտոր, բարձրախոս, պրինտեր, ձայնային քարտ

Միաժամանակ մուտքի և ելքի սարքավորումները կատարում են և ինֆորմացիայի մուտք և ելք։

Օրինակ՝ հիշողության կոշտ սկավառակ, թվային տեսախցիկ, ֆլեշները, վայֆայ սարքերը, վիդեո քարտ


Անձնական համակարգչի պարամետրային ցուցիչներ

Համակարգչի պարամետրերը մեզ համակարգչի հզորության, պրոցեսորի, օպերացիոն համակարգի մասին ինֆորմացիա հայտնող ցուցիչներն են։

Համակարգչի պարամետրերը իմանալու համար աշխատանքային սեղանի վրա “Այս Համակարգիչը” (This PC) նշանի վրա սեղմում ենք մնիկի աջ կոճակը, բացված մեյուից ընտրում ենք ամենավերջին “Հատկություններ” (Properties) հրամանը։ Բացվում է պարամետրերի պատուհանը

Հիմնական գործածական ընդլայնումներ

Համակարգչային հիմնական ընդլայնումները, որոնք մենք հաճախ ենք օգտագործում երեքն են՝ թղթապանակը, ֆայլը և պիտակը։

  • Թղթապանակը տարածություն է, որն օգտագործվում է համակարգչում ֆայլեր, այլ պանակներ և պիտակներ պահելու համար։
  • Ֆայլը համակարգչի վրա գտնվող օբյեկտ է, որը պահում է տվյալներ, տեղեկություններ, կարգավորումներ կամ համակարգչային ծրագրով օգտագործվող հրամաններ
  • Պիտակը այն հղումն է, որը մատնանշում է համակարգչային ծրագիրը կամ ֆայլը: Նրանք ֆայլերին կամ ծրագրերին արագ հասանելիությունը ապահովելու համար են։ Պիտակները ներքևի ձախ անկյունում ունեն մի փոքր սլաք։


Նյութի հիմնական աղբյուր՝ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում

Տերմինների բացատրությանների համար աղբյուր՝ https://www.computerhope.com/

Ս. Թորոսյան (Մխիթար Սեբաստացու կրթահամալիր,քոլեջ)

Posted in Վերապատրաստում․ Հանրակրթական բնագավառի օրենսդրություն

Հանրակրթության մասին ՀՀ օրենք. Գլուխ 4. Հոդված 20

Սովորողի իրավունքներն ու պարտականությունները

Սովորղն իրավունք  ունի

  1. Բարեկարգ պայմաններում կրթություն ստանալու իրավունք
  2. Անկախ ներքին և արտաքին սուր քաղաքական փոփոխությունների հետևանքով առաջացած ճգնաժամային իրավիճակներից:
  3. Անկախ իր դավանանքի, սեռի, ռասայի պատկանելիությունից կրթություն ստանալու իրավունք
  4. Խոսքի ազատության իրավունք, ազատ արտահայտել իր միտքն ու կարծիքը կրթական գործընթացում տարբեր հարցերի, ինչպես նաև կրթական համակարգի մասին՝ առանց խոսքի ազատության ճնշման:
  5. Անկախ ֆիզիկական վիճակից կրթություն ստանալու իրավունք (ներառական կրթություն)
  6. Անկախ իր սոցիալական կարգավիճակից կրթություն ստանալու իրավունք
  7. Անվճար ստանալ կրթություն հանրակրթական դպրոցում և անվճար օգտվի նյութերից
  8. Մասնակցել դպրոցի կողմից կազմակերպվող կրթական և ժամանցային նախագծերին:
  9. Ընտրել, թե որտեղ և, որ հոսքում է սովորելու
  10. Յուրաքանչյուր սովորող ունի հավասար իրավունքները

Սովորողը պարտավոր է՝

  1. Հաճախել դասերին, ինչպես նաև կատարել մանկավարժների կողմիղց  տրված առաջադրանքները
  2. Չխաթարել դասապրոցեսի անարգել իրականացումը, ինչպես նաև չխախտել դասընկերների կրթություն ստանալու իրավունքը
  3. Չխախտել վերը նշված իրավունքները
  4. Պահպանել դպրոցի կարգապահական կանոնները:

Այժմ համեմատենք Հանրակրթության մասին ՀՀ օրենքի Գլուխ 4 Ուսումնական հաստատությունում կրթական ծրագրի իրականացումը Հոդված 20-ի Սովորողի իրավունքներն ու պարտականությունները վերոնշյալ  մեր կողմից առաջարկվող իրավունքների և պարտականությունների  հետ:[1]

Հոդված 20-ի 1-ին կետը մասամբ համապատասպանում է մեր կողմից առաջարկվող 10-րդ կետին, սովորողների հավասար իրավունքների մասով, քանզի յուրաքանչյուր կետ հավասարապես արժեքավոր է, առաջնահերթության մատնանշում առկա չէ, այն ենթադրում է, որ սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: 2.1 կետը բացակայում է մեր կողմից առաջարկվող իրավունքների փաթեթում, այն ենթադրում է՝ ստանալ հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն, քանզի դա պետության պարտականություններ մեջ է մտնում: 2.2-րդ կետը մասամբ հատվում է մեր կողմից առաջարկվող 9-րդ կետի հետ, օրենքն այն առավել լայն է սահմանում՝ ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ: 3-րդ կետը կիսով չափ համապատասխանում է վերոնշյալի 7-րդ կետին, միայն մենք ավելացրել ենք օրենքով անվճար սովորելու իրավունքի փաստը: 3.1-ը համապատասխանում է 5-րդ կետին, միայն օրենքում առկա է աջակցություն տերմինը, որը կարծում ենք հստակեցման կարիք ունի: 4-րդը մեր կողմից առաջարկվող 8-րդ կետի հետ ունի առնչություն, օրենքն ամրագրում է ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումներ տերմինների կիրառմամբ, որոնք առավել լայն են: 5-րդ կետը 3-րդ և 6-րդ կետերի հետ է հատվման եզրեր ունի, սակայն մենք առավել հստակեցրել ենք, շեշտադրել խտրականական վերաբերմունքի բացակայության փաստը, ինչպես նաև այն, որ յուրաքանյուր սովորող իրավունք ունի կրթության անկախ սոցիալական կարգավիճակի տարբերությունից: Օրենքում սահմանված է հետևյալ կերպ՝ 2.5 պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը: Այստեղ առավել ուղղված է բռնության դեմ: Օրենքում առկա է նաև ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը, ինչը մեր փաթեթում ներառված չէ: Վերոնյալ 7-րդ կետը ունի առնչվող նուրբ եզր օրենքում տեղ գտած 7-րդ կետի հետ, այն է՝ ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Օրենքում հոդված 20-ի իրավունքների 9-րդ կետում նշված է, սովորողը իրավունք ունի օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

Օրենքում նաև ամրագրված է պատվի և արժանապատվության իրավունքի հանգամանքը: 8-րդ կետը նույն 4-րդ կետն է, արտահայտում է նույն միտքը: Մեր կողմից առաջարկվող 1-ին և 2-րդ կետերը օրենքում ամրագրված չեն բառացի:

Այժմ անդրադառնանք պարտականություններին:

1-ին կետը համապատասխանում է մեր կողմից առաջարկվող 4-րդ կետին՝ պահպանել դպրոցի կարգապահական կանոնները: 2-րդ կետը մեր կողմից առաջարկվող հոդվածում բացակա է, այն առկա է օրենքում ամրագրված իրավունքների փաթեթում՝ 2.1ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն:

3-րդ կետը համարժեք է 1-ին կետին՝ հաճախե և մասնակցել ուսումնական պարապունքներին, մենք ավելացրել ենք կատարել մանկավարժի կողմից տրված առաջադրանքները: Մեր կողմից առաջարկվում է նաև 2-րդ և 3-րդ կետեևը, որոնք ևս օրենքում բառացի ամրագված չեն:

Ամփոփելով  նշենք, որ վերոնշյալում և օրենքում ամրագրված իրավունքների և պարտականությունների անարգել իրականացման դեպքում կրթական գործընթացում կունենանք կայունություն և կրթված սերունդ:


[1] Հանրակրթության մասին ՀՀ օրենք, Գլուխ 4, Հոդված 20, Սովորողի իրավունքներն ու պարտականությունները,http://www.irtek.am/views/act.aspx?aid=150065

Posted in Վերապատրաստում․ Հանրակրթական բնագավառի օրենսդրություն

ՀՀ Սահմանադրություն, Գլուխ 2, հոդված 60

Այսօր ՀՀ Սահմանադրությունը հանդիսանալով երկրի հիմնական օրենքը իր առջև ունի անքակտելի առաջադրանք՝ապահովել քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը:

Ցավոք, ՀՀ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն լինելով հանդերձ իր լիազորությունների սահմաններում և դրանցից դուրս բազմաթիվ դեպքերում չի ապհովում այդ իրավունքների անարգել իրականացումը:[1]

Ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ ՀՀ իշխանությունը իրենց իշխանական լծակների շահագործման և իրավունքների ոչ տեղին կիրառման հիմքով խախտում են այլոց ՝ Սահմանադրությամբ հաստատված իրավունքները: Այդպիսի դեպքեր ևս տեղի են ունենում ՀՀ Սահմանադրության Գլուխ 2 Հոդված 60-ի Սեփականության իրավունքների դեպքում:[2]

Ասել, որ խախտվում են իրավունքները բոլոր դեպքերում, սխալ է, սակայն, այն, որ բացառությունները օրինաչափություններ դառնալու միտում ունեն, անհերքելի է: Խոսենէ այն իրավունքների մասին, որոնք հիմնականում խախտվում են: 

Դրանցից են՝

5. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ:

8. Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Խոսենք փաստերով: Օրինակ վերոնշյալ 5-րդ կետի դեպքում՝  Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ժամանակ, երբ հողերը վերցնում էին և դրան ոչ համապատասխան փոխհատուցում տալիս: Ըստ 8-րդ կետի՝ շատերը հարկերից են խուսափում, իրենց սնանկ են ճանաչում, որպեսզի չկատարեն օրենքով նախատեսված վճարները: Ավելին, 2-րդ կետը ևս խախտվում է, սակայն դեպքերը ընդհանուր հաշվարկով գերկշռող չեն: Այսպիսի դեպքեր լինում են, երբ ժառանգներից մեկի բացակայությամբ ժառանգություն են ընդունում: 

Անդրադառնալով 1-ին կետի իրավունքի  խախտման կամ չխախտման դեպքերին՝ հարկ է փաստել, որ նման դեպքեր ևս տեղի են ունենում: Վերջին ժամանակները շատերս ենք ականատես լինում նման իրավախախտումների, երբ քայլելիս հանկարծակի նկատում ենք մեզ ծանոթ շենքի դիմաց արագորեն կառուցված մի շինության, որը ոչ միայն ինժեներական կառույցներին չի համապատասխանում անվտանգության տեսանկյունից՝ շենքին հպված լինելով, այլ նաև փակում է շենքի դիմամասը՝ արևկողության դեմ վահան ծառայելով: Նման դեպքերում սեփականության տնօրինման, հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու իրավունքը խախտվում է: Մյուս կետերը թերևս քիչ են խախտվում՝ ի համեմատություն վերոնշյալների, սակայն ամեն դեպքում խախտումներ գրանցվում են: 

Կարծել, որ նման խախտումներ չպետք է լինեն, կլիներ միամտություն, սակայն ՀՀ Սահմանադրությունը, կարգավորիչ մեխանիզմները ծնունդ են առել, որպեսզի պահպանվի հասարակական  կարգը, և նման դեպքերը միայն պետք է ահազանգող լուսացույց լինեն, որ ինչ-որ կողմում պետք է վերահսկողական միջամտության ուժեղացում:

Այսպիսով, այսօր Սահմանադրությունը կարևոր դեր ունի ՀՀ պետության համար, և դրա միանշանակ կիրառումը զարգացման մի նոր փուլ տեղափոխող միջոց է:

Համեմատելով «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում Երեխայի հիմնական իրավունքները և դրանց երաշխիքները Գլուխ 2-ի հոդված 16՝ Երեխայի բնակելի տարածության իրավունքը և հոդված 17-ի՝ Ժառանգություն ստանալու երեխայի իրավունքը: Ի համեմատություն Սեփականության իրավունքի և Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքի, խախտումները ևս բացառություն չեն, քանի որ խախտվում են երեխայի ժառանգությունստանալու կամ ապրելու իրավունքը:

Հոդված 16Երեխայի բնակելի տարածության իրավունք

Հոդված 17Ժառանգություն ստանալու երեխայի իրավունք
Վերոնշյալ երկու հոդվածները համեմատելով սեփականության իրավունքի հետ թերևս շատ դեպքերում երեխայի ծնողի մահվանից հետո նրան զրկում են ժառանգության իրավունքից կամ բնակվելու իրավունքից, ինչը երեխայի վերոնշյալ հոդվածների լիարժեք խախտում է:3

Հոդված 16-ում ամրագրված իրավունքը խախտելու դեպքում զուգահեռաբար խախտվում է Հոդված 60-ի Սեփականության իրավունքի 3-րդ կետը, այն է սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, քանի որ համաձայն հոդված 16-ի Երեխայի բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք, բացառության այն դեպքերի, երբ հոդված 16-ի  երեխայի իրավունքի իրացումը խախտում է հանրության շահերը կամ այլոց հիմնական իրավունքները:

Հոդված 17-ի ժառանգություն ստանալու երեխայի իրավունքը խախտելիս խախտվում է հոդված 60-ի 2-րդ կետը: Բացի այդ երեխան չի կարող զրկվել սեփականության իրավունքից, բացառությամբ դատակամ կարգով՝ օրենքով սահմանված դեպքերի՝ հոդված 60 4-րդ կետ:

Հոդված 16-ի իրականացումը ապահովում է զուգահեռաբար հոդված 60-ի Սեփականության իրավունքի 1-ին կետը: Երեխան նույնպես ունի իր հայեցողությամբ սեփականությունը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք(տեղաշարժվել, օգտվել գույքից, ինչ վերաբերում է վաճառելուն միայն համապատասխան տարիքի հասնելու դեպքում): Սեփականության օտարումը համաձայն հոդված 60-ի 5-րդ կետի ենթադրում է երեխայի համար ևս նախնական և հանարժեք փոխհատուցում: Հոդված 16-ը ևս նշում է, որ երկկողմանի ծնողազուրկ երեխան ունի արտահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունք՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

[1] ՀՀ Սահմանադրություն, Գլուխ 1, Սահմանադրական կարգի հիմունքները, հոդված 1. https://www.arlis.am/documentview.aspx?docID=102510, 

[2] ՀՀ Սահմանադրություն, Գլուխ 2,  Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, հոդված 60. Սեփականության իրավունքը, https://www.arlis.am/documentview.aspx?docID=102510

Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենք

https://www.arlis.am/documentview.aspx?docID=69115