Posted in Վերապատրաստում

Վերապատրաստման հաշվետվություն

  1. Անուն, ազգանուն_____Մերի Նուշիկյան
  2. Բլոգի հղումը_____https://merinushikyan.wordpress.com/
  3. Էլ. փոստի հասցե_____merinushikyan1959@mail.ru
  4. Դպրոցի անվանում____Երևանի հ. 105 ավագ դպրոց
  5. Դասավանդած առարկան_____Օտար լեզու (Անգլերեն)
  6. Դասընթացների անվանումները`
  1. Ամփոփում`

Ավարտին հասավ մեր վերապատրաստման դասընթացը, որը տևեց 7 շաբաթ։ Սկզբում թվում էր, որ այդ ժամկետը շատ երկար է, բայց անկեղծ կարող եմ ասել, որ անցավ շատ արագ։ Կատարվեց հսկայական աշխատանք։ Այն բավականին արդյունավետ էր և ծախսած ժամանակը արդարացվեց նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերմամբ։
Մեծ հաճույքով շփվեցի իմ բոլոր  վերապատրաստողների հետ։ Ուրախությամբ կարող եմ ասել, որ նրանցից յուրաքանչյուրը իր գործի հմուտ վարպետն է։ Նախկինում ճանաչել եմ միայն պարոն Գանջալյանին, որպես  անգլերենի փորձառու և բանիմաց մասնագետ։ Հիմա կարծիքս էլ ավելի դրական է, որովհետեւ ցանկացած թեմային վերաբերվող աշխատանքը ուղարկելիս անմիջապես ստացել եմ վերլուծական արձագանք։
Նույնը կարող եմ ասել Նվարդ Սարգսյանի, Վարդան Կարապետյանի, Աշոտ Տիգրանյանի և Մարգարիտա Սարգսյանի մասին։
Շնորհակալ եմ բոլորին իրենց փորձը և գիտելիքները մեզ հետ կիսելու համար։ Ձեռքբերածը արդեն սկսել եմ կիրառել իմ աշխատանքում։
Սիրով` Մերի Նուշիկյան

Posted in «Օտար լեզու» բնագավառ. առարկայական բաղադրիչ

 Գնահատում

Թեմա 6

«Օտար լեզու» բնագավառի դասավանդողների վերապատրաստում. գնահատում

Տեսական.

Ներքին գնահատում (գնահատողը ուսուցիչն է՝ ըստ իր ուսուցանած թեմաների, լեզվական կառուցվածքների)

Ըստ հանրակրթության պետական չափորոշիչի 1-4-րդ դասարաններում թվանշանային գնահատական չի դրվում: Օգտագործվում է ձևավորող գնահատման ձևը, որն իրենից ներկայացնում է սովորողի կարողունակությունների բնութագրումը ըստ տվյալ դասարանի համար նշված վերջնարդյունքների: «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի համար վերջնարդյունքները նշված են «Օտար լեզու» բնագավառի նոր չափորոշիչները և առարկայական ծրագրեր» փաստաթղթում:

5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից արդեն կարելի է կիրառել ընթացիկ թվանշանային գնահատականներ 10 միավորային համակարգով: Մեր կրթահամալիրում նախապատվությունը տրվում է ձևավորող գնահատմանը:

Հիմա եկեք պարզենք, թե որն է ձևավորող գնահատման ճիշտ ձևը: Ճիշտ ձևավորող գնահատում կատարելու համար պետք է օգտվել «Օտար լեզուներ» բնագավառի նոր չափորոշիչներ և առարկայական ծրագրեր վերը հղումով նշված փաստաթղթից:

Օրինակ՝ դիտարկենք երրորդ դասարանի մենախոսության վերջնարդյունքների մի կետը. « Սովորողը կարողանում է շատ պարզ բառերով և կարճ նախադասություններով նկարագրել իր դպրոցը, տունը, սենյակը»: Ենթադրենք սովորողները արդեն յուրացրել են «Իմ սենյակը» թեման: Կարող ենք գնահատման մատյանում, սովորողի անունի դիմաց գրել, որ նա արդեն կարողանում է պարզ բառերով և լեզվական կառուցվածքներով նկարագրել իր սենյակը: Հաջորդ դասին կարող ենք գրել, որ սովորողը կարողանում է 5-6 նախադասությամբ գրավոր նկարագրել իր սենյակը:

Ավագ դպրոցի 10-րդ դասարանի ընթերցելով հասկանալու վերջնարդյունքներից է . «Հասկանալ տեղեկատվական տեքստերի հիմնական բովանդակությունը՝ առանձնացնելով փաստերը, կարծիքը, պատճառահետևանքային կապերը»:

Մենախոսության – վերջնարդյունքներից է. «Հստակ և մանրամասն նկարագրել իր հետաքրքրություններին առնչվող իրողություններն ու իրադարձությունները»:

Ձևավորող գնահատական Վահե Մարտիրոսյանին.

Վահեն կարողացավ մի անգլերեն տեղեկատվական նյութ կարդալ News.am կայքում և պատասխանեց այդ տեքստի հիմնական բովանդակությանը վերաբերող հարցերին:

Վահե Մարտիրոսյանը կարողանում է խոսել սպորտային իրադարձությունների մասին: Դա իր սիրելի բնագավառն է:

Թվանշանային գնահատում կատարելիս նույնպես պետք է հաշվի առնել վերջնարդյունքներում գրված չափորոշիչները:

Արտաքին գնահատում (ըստ ԳԹԿ-ի կազմած առաջադրանքների)

Տարրական դպրոցի արտաքին գնահատում իրականացվում է չորրորդ դասարանի ավարտին՝ տրամադրելով մեկ դասաժամ և գնահատվող աշխատանքի առաջադրանքները կազմվում են հաղորդակցական հինգ կարողունակություններից առնվազն երկուսի հիման վրա՝ օտար լեզվի ծրագրի չափորոշչում առկա տվյալ դպրոցի թեմաների, լեզվական գիտելիքի, վերջնարդյունքներին համապատասխան։ 

Հիմնական դպրոցի արտաքին գնահատում իրականացվում է  իններորդ դասարանի ավարտին՝ քննության միջոցով, և գնահատվող աշխատանքի առաջադրանքները կազմվում են հաղորդակցական հինգ կարողունակություններից առնվազն երեքի հիման վրա՝ օտար լեզվի ծրագրի չափորոշչում առկա տվյալ դպրոցի թեմաների, լեզվական գիտելիքի, վերջնարդյունքներին համապատասխան։ 

Միջնակարգ դպրոցի արտաքին գնահատումը իրականացվում է քննության միջոցով, որի առաջադրանքները կազմվում են հաղորդակցական հինգ կարողունակություններից առնվազն երեքի հիման վրա և հաղորդակցական հինգ կարողունակություններից առնվազն երեքի հիման վրա՝ օտար լեզվի ծրագրի չափորոշչում առկա տվյալ դպրոցի թեմաների, լեզվական գիտելիքի, վերջնարդյունքներին համապատասխան, օրինակ՝ ունկնդրում, ընթերցանություն և գրավոր խոսք։

Աշխատանք 1

Ոսումնասիրելով այս բոլոր հոդվածները ցանկանում եմ առանձնացնել ինձ համար առավել կարևոր և հետաքրքիր հետևյալ հատվածները՝

Գործունեության գնահատման համակարգ— Նունե Մովսիսյան 

Սովորողի կատարած ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի ուսումնական աշխատանքի գնահատման կարգի, 10 միավորանոց համակարգով: Ըստ այս կարգի` «խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և հրապարակայնացումը մեդիայի միջոցով»:
Անցնող տարիները հաստատեցին` գործունեության գնահատման այս համակարգը գործուն է: Այն, ինչ չի աշխատել կամ վատ է աշխատել` տարիների ընթացքում դուրս է թողնվել: Համակարգը գործարկելիս հաշվի են առնվել սովորողների կարծիքն ու պնդումները:
Գործունեության գնահատման այս ձևաչափը, ըստ էության, ինքնագնահատման` ինքնահսկման և ինքնաստուգման ճկուն համակարգ է, ավելի ճիշտ` մեխանիզմ, գործիք, որի միջոցով սովորողն ամեն ամիս ինքն իրեն գնահատում է` այսկերպ ձևավորելով ուսումնական տարվա իր գնահատանիշը: Ուսուցչի սուբյեկտիվ վերաբերմունքի ազդեցությունը գնահատականի վրա նվազագույնի է հասցված։
Սովորողը բաց, հրապարակային ներկայացնում է իր կատարած աշխատանքը, ըստ գնահատման սանդղակի գնահատում և հիմնավորում է՝ համապատասխան գնահատանիշը դնելով էլեկտրոնային մատյանում: Կիսամյակային, տարեկան գնահատման մեջ արտացոլվում է սովորողի ամբողջ տարվա աշխատանքի արդյունքը` ներառյալ արձակուրդների ընթացքում կատարածը:

Հասմիկ Ղազարյան — Գնահատումը կրթությունը կազմակերպելուն օժանդակ միջոց

Հանրության մեջ գնահատանիշն այսօր դեռ միակ սպասվածն է ու հասկանալին։ Դրա համար, օգտվելով հնարավորությունից, կարելի է փորձարկել սովորողի ինքնագնահատման մի մեթոդ։ Սովորողներին առաջարկել օրինակ, լրացնել մի հարցաթերթ, որտեղ հաշվետվության ձևաչափով սովորողը նշում է, թե այդ ժամանակահատվածում ընդհանուր ուսումնասիրման համար առաջարկված նյութերից որն է կատարել։ Պահանջվում է գրառում՝ վերլուծություն, վերաբերմունք, էսսե, պարզապես մեջբերումներ կամ այլ աշխատանք, որ դասարանում կատարել ենք կամ չենք հասցրել կատարել, բայց արժեր, որ լիներ։ Այդ աշխատանքները տեղադրված են (եթե կան) սովորողի բլոգում, որին հղում պիտի անի թերթը լրացնողը։ Նպատակը սովորողի ուշադրությունը հրավիրելն է որոշակի ժամանակահատվածում իր արածի, իր անցած ճանապարհի վրա։ Սովորողն անդրադառնում է, եթե մինչ այդ ինչ-որ բան չի կատարել, եթե գրառում չունի, գրառում է, իսկ եթե չի արել, որովհետև չի հավանել, այդպես էլ թողնում է։ Հարցաթերթը, ի նկատի ունենալով սովորողի ընտրության իրավունքը,  կետ ունի սովորողի նախաձեռնությամբ կատարած աշխատանքի մասին, որի վերաբերյալ նույնպես պիտի որ որևէ գրառում արած լիներ իր բլոգում։ Գրառումը առիթ է, որ սովորողը վերաբերմունք, դիրքորոշում արտահայտի, մշակի տվյալ դեպքում գրավոր խոսքը, մեջբերումներ անի՝ կարևորելով ինչ-ինչ մտքեր։ Սա նպաստում է նաև, որ ինքը գնահատի իր արածը, սովորածն ու ստացածն արժևորի, հասկանա՝ ինչ-որ բան փոխվե՞լ է իր մտածողության ու աշխարհայացքի մեջ։

Աշխատանք 2

Իմ աշխատանքում առաջնորդվում եմ հանրակրթական պետական չափորոշչում ամրագրված սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքներով։
Դասի վերջարդյունքների ստուգումը իրականացնում եմ հաշվի առնելով ոչ միայն լեզվանյութի իմացությունը, այլև հաղորդակցական կարողությունները։ Գնահատելիս անպայման անրադառնում եմ սովորողի ուկնդրման, ընթերցանության, բանավոր և գրավոր խոսքի հմտություններին։
Լինելով ավագ դպրոցի ուսուցիչ կարող եմ ասել, որ գնահատելիս ունեմ երկու հիմնասյուն՝ արդարությունը և սովորողի առաջընթացի վաշվառումը, որը խրախուսող գնահատման առանցքն է, կրթական գործունեությունը խթանելու գրավականը։ Փորձում եմ լինել օբյեկտիվ և ոչ զգացմունքային։ Շատ սովորողների համար թվային գնահատականը մեծ նշանակություն չունի։
Հատկապես այն սովորողների, որոնց մոտ լավ զարգացած են հաղորդակցական հմտությունները, անգամ չեն էլ մտածում թվային գնահատականի մասին։ Նրանք շատ ակտիվ են դասի ընթացքում և վերջում անհամբեր սպասում են ամփոփմանը։ Նրանց հետաքրքրում է իմ կարծիքը իրենց մասին, ակնկալում են լսել գովասանքի բառեր, որոնք ավելի շատ են իրեց ուրախացնում, քան որևէ թվային գնահատական։

Posted in «Օտար լեզու» բնագավառ. առարկայական բաղադրիչ

«Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի դասավանդողների վերապատրաստում

«Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի դասավանդողների վերապատրաստում. առարկայական նախագիծ

Առարկայական բաղադրիչով Վերապատրաստումը հետաքրքիր էր և բովանդակալից։ Այն հնարավորություն տվեց ազատ, անկաշկանդ շփմանը փորձառու և բանիմաց մասնագետի՝ Յուրա Գանջալյանի հետ։ Ընտրելով դասընթացի համակցված տարբերակը ընդլայնեցի ծանոթություններիս շրջանակը։

Մեկամսյա արդյունավետ և քրտնաջան աշխատանքի արդյունքում էլ ավելի հմտացա բլոգային աշխատանքում, ուսումնական նյութեր կազմելու մեջ, նախագծային աշխատանքում։
Ուսումնասիրեցի “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում դասավանդող տարբեր ուսուցիչների հոդվածները, հրապարակեցի դրանց վերաբերյալ դիտարկումներ իմ բլոգում։ Կատարեցի բազմաթիվ գործնական աշխատանքներ։
Շնորհակալ եմ հարգելի Յուրա Գանջալյանին նպատակաուղղված, լարված, իմացումի հրճվանքով լի մեկամսյա վերապատրաստման համար։

Posted in «Օտար լեզու» բնագավառ. առարկայական բաղադրիչ

Առարկայական նախագիծ

Թեմա 5

«Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի դասավանդողների վերապատրաստում. առարկայական նախագիծ

Աշխատանք 1

https://dpir.mskh.am/hy/node/1230
Նախագծային ուսուցումը լայն հնարավորություններ ընձեռող հարթակ է, այն թույլ է տալիս ազատ արտահայտվել, ինքնակրթվել, ինքնաարտահայտվել և ոչ միայն թեմատիկ գիտելիքներ ձեռքբերել, այլ քաղել ողջ գործընթացից բազմաշերտ գիտելիքներ, ձեռք բերել հմտություններ, սովորելու և սովորեցնելու կարողություններ:

https://dpir.mskh.am/hy/node/1028
Նախագծային աշակերտակենտրոն ուսուցման խորքերը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ առաջին հայացքից հին մեթոդից ինչքան էլ տարբերվող է, այնուամենայնիվ բազմակի կիրառության, փորձառության արդյունքում առավել հաջողված դառնալու միտում ունի այս մեթոդը: Այն առավել աշակերտակենտրոն է, անհատական մոտեցման հիմքերով այս ուսուցումը աշակերտին թույլ է տալիս սովորել իրեն անհրաժեշտ ժամանաքանակի սահմաններում: Թեմաների կիրառման բազմազանությունը, մոտեցումը և նորարարականությունը ձգում է մագնիսի պես դեպի իրեն:

Աշխատանք 2

https://mskh.am/am/92346
Վերոնշյալը հաջողված նախագիծ է, որն հնարավորություն ընձեռեց ձեռք բերել նպատակային գիտելիքներ, նոր կարողություններ անգլերեն լեզվից, իրականությանն առնչվող թեմայի և այդ թեմայի խնդիրների լուսաբանում առցանց, լրատվականի ստեղծում, որը մեծ նշանակություն կունենա այն դիտողների համար իմացական տեսանկյունից:

https://ganjalyanyura.wordpress.com/2020/09/09/նախագիծ-սովորում-ենք-գրել-ավագ-դպրո%2F
Մանրազնին մշակված նախագիծ, որում ներառված է հաջողված նախագիծ ստեղծելու բոլոր պահանջները, նպատակից, բովանադակությունից, ժամկետներից սկսած մինչ գաղափարը և վերջնական արդյունքը:

https://myinfoplanetcom.wordpress.com/about/
Վերոնշյալը տարբերվող հարթակ է, մանկական հանրագիտարան, որը հետաքրքիր տեղեկատվական աղբյուր է բոլորի համար: Համացանցի հետ յուրօրինակ կապի միջոցով ձեռք է բերվում ինքնուրույն աշխատելու նյութ և այն դարձնում առավել համապարփակ և բազմաբովանդակ: Ինչպես նաև զարգացնում է հակիրճ միտքը ներկայացնելու և թարգմանելու կարողունակությունները:

Աշխատանք 3

Շատ եմ ափսոսում, որ հոկտեմբերի 4-ին չկարողացա ներկա լինել Իրինա Ապոյանի դասին, որի թեման էր “Quotes from “Alice in Wonderland”, բայց իմ գործընկեր Շուշան Իսրայելյանը մանրամասն նկարագրեց այն։ Իր պատմածից եզրակացրեցի, որ դասն եղել է աշակերտակենտրոն և մասնակցել են մեծ թվով սովերողներ։ Նրանք ներկայացրել են մեջբերումներ ստեղծագործությունից և վերլուծել դրանք։ Սովորողները ցուցաբերել են մեծ հտաքրքրություն և եղել են շատ ակտիվ։ Դասին նաև ներգրավվել են մեր դպրոցի սովորողները։ Նրանց հետ զրուցելիս պարզեցի, որ սովորողներին դուր է եկել և ոգևորել է կատարած աշխատանքը։ Նրանք հրճվանքով էին արտահաըտվում “Մխիթար Սեբաստացու” անվան կրթահամալիրի մասին։
Դրական փորձը որոշել ենք կիրառել մեր աշխատանքային գործընթացում։

Աշխատանք 4

Նախագծերի տեսակները.

կարճատև նախագիծ – Հագուստի գնումներ և ուտելիք պատվիրելը սրճարանում

երկարատև նախագիծ – «Սովորում ենք գրել» , «Teenagers» 

շուրջտարյա նախագիծ – «Մարդիկ, որ ոգեշնչում են մեզ – People who inspire us»

համագործակցային նախագիծ – Բազմալեզու սեբաստացիներ,

սովորող-սովորեցնող նախագիծ – Meeting with primary school students

ընտանեկան նախագիծ – International Children’s Book Day ,

Ուսումնասիրեցի բոլոր նշված նախագծերի տեսակները։
Կարող եմ հեշտությամբ ասել, որ դրանք բոլորը ծառայում են մի քանի նպատակների՝

1․ Սովորողների մոտ առաջացնել հետաքրքրություն ուսումնասիրվող լեզվի նկատմամբ
2․ Բարելավում են լեզվական ունակությունները
3․ Զարգացնում են խմբակային աշխատանքը

Ինձ հատկապես հետաքրքրեց “People who inspire us” նախագիծը, քանի որ մեր այսօրվա համավարակի և մեր երկրի համար ստեղծված բարդ իրավիճակի պայմաններում մոտիվացնող խոսքի, նոր կարծիքների և գաղափարների անհրաժեշտություն կա և դա կարող են փոխանցել վստահություն ներշնչող անձնավորությունները։

Բոլոր տեսակներն էլ իրենց կառուցվածքով իրականացնում են իրենց առաջ դրված նպատակները։

  • ուսուցանել նախատեսված նպատակի ինքնուրույն ձեռքբերումը, գիտելիքների կառուցումը,
  • սովորեցնել կանխատեսել լուծվող փոքր խնդիրները,
  • ձևավորել տեղեկատվական տարածությունում կողմնորոշվելու կարողությունը. գտնել աղբյուրներ, որոնցից կարելի է տեղեկատվություն հավաքել,
  • ձեռք բերել տեղեկատվության մշակման հմտություններ,
  • ձևավորել հետազոտական հմտություններ,
  • ձևավորել աշխատանքի և գործնական զրույցի հմտություններ խմբում,
  • ձևավորել ստացված գիտելիքների և փորձի փոխանցման և ներկայացման հմտություններ:

Աշխատանք 5

Կարճատև նախագիծ

«Բնակավայր/համայնք»

Դասարան՝ 10-րդ դասարան
Թեմա՝  Իմ բնակավայրը
Մակարդակ՝ A2
Լեզվական պահանջներ՝ Համապատասխան լեզվանյութ (բառապաշար և քերականություն)
Տևողությունը՝ 1 ամիս

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ`

  • Ներմուծել բնակավայրի, համայնքի և հարևանության կարևորության հիմնական գաղափարը:
  • Ծանոթացնել բնակավայր/համայնք թեմային բնորոշ բառերին, արտահայտություններին, կառույցներին, հրահանգներին:զարգացնել բնակավայր/համայնք թեմային բնորոշ պարզ արտահայտությունների համատեքստում կիրառելու հմտությունները:
  • ձևավորել հոգատար վերաբերմունք սեփական բնակավայրի, համայնքի հանդեպ:

ԱՐԴՅՈՒՆՔ՝

  1. հասկանան իրենց բնակավայրի, համայնքի մասին պարզ խոսքը (տեսանյութ,ձայնագրություն և այլն):
  2. կարդան և հասկանան իրենց բնակավայրին, համայնքին վերաբերող պարզ տեքստեր:
  3. պատասխանեն բնակավայրի և համայնքի շուրջ իրենց ուղղված պարզ, կրկնվող հարցերին՝ հիմնավորելով սեփական կարծիքը:
  4. պարզ արտահայտություններով վարեն շատ կարճ երկխոսություն իրենց բնակավայրի, համայնքի մասին:
  5. սովորողները իմանան՝ իրենց բնակավայրի աշխարհագրական դիրքը, պատմությունը, արժևորեն մշակութային ժառանգությունը և կարևորեն նրա պահպանությունը։

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ և ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ՝

Ծանոթացում համայնքի/բնակավայրի աշխարհագրական դիրքին և պատմությանը:
Ծանոթացում համայնքի մշակութային ժառանգությանը` պատմական հուշարձաններին, տեսարժան վայրերին, ավանդույթներին:
Տեղեկատվություն հավաքելու և մշակելու աշխատանքները նպատակ ունեն խրախուսել աշակերտներին ինքնուրույն ուսումնասիրություն կատարել: ուսուցիչների աջակցությամբ նրանք սովորում են, թե ինչպես ճիշտ օգտվել և նպատակային օգտագործել տեղեկատվությունը, որի արդյունքում աշակերտները ձեռք են բերում ինքնուրույն գիտելիքներ և բացահայտում են իրենց իմացական կարողությունները: Նախագծային գործունեության վրա հիմնված ուսուցումը խրախուսում է աշակերտներին ինքնուրույն  և քննադատորեն մտածել: Այս դեպքում աշակերտները ոչ թե փաստերն ու տվյալներն են անգիր սովորում, այլ ձեռք են բերում հմտություններ՝ ինքնուրույն ձեռք բերել և մշակել տեղեկատվությունը

Ընթացքը`

1․ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

ՈՒՍՈՒՑՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ներկայացնում է նախագծի իմաստը և մոտիվացնում է սովորողներին: այս փուլում շատ կարևոր է, որպեսզի աշակերտների մոտ համոզմունք առաջանա խնդրի կարևորության իմաստով:

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  • ուսուցչի հետ քննարկում են ուսումնասիրվող թեման և անհրաժեշտության դեպքում ստանում լրացուցիչ տեղեկատվություն:
  • դնում են նպատակ:

ընտրելու ազատությունը խթանում է աշակերտի պատասխանատվության զգացումը։

2․ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

ՈՒՍՈՒՑՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  • դասարանը բաժանում է խմբերի:
  • աշակերտներին ներկայացնում է աշխատանքի փուլերը:
  • տեղեկատվություն հավաքում:
  • տեղեկատվությունը մշակում:
  • պաստառի ձևավորում:
  • առաջարկում է գաղափարներ, անում է ենթադրություններ:
  • աշխատանքի ընթացքում պահպանում է այն սկզբունքը, ըստ որի աշակերտներն ազատ են գործողությունների ծրագրի, առաջադրանքների ձևակերպման, տեղեկատվություն որոնելու ուղիների ընտրության հարցում։

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  • մշակում են գործողությունների ծրագիր:
  • ձևակերպում են հարցադրումներ:
  • որոնում են տեղեկատվություն:

տեղեկատվություն որոնելու կամ սեփական մտքերը զարգացնելու նպատակը ընդլայնում է նրանց շփումը և համագործակցությունը (գրադարանավար, այլ առարկայի ուսուցիչ):

3․ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

ՈՒՍՈՒՑՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  • դիտարկում է, խորհուրդ է տալիս, անուղղակիորեն ղեկավարում է գործունեությունը

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Ուսումնասիրություններ են իրականացնում՝ լուծելով միջանկյալ առաջադրանքներ։

  • տեղեկատվություն հավաքում
  • տեղեկատվությունը մշակում
  • պաստառը ձևավորում

4․ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԿԱՄ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՈՒՍՈՒՑՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

  • լսում է, տալիս համապատասխան հարցեր մասնակցի դերում:

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

  • արդյունքները ներկայացնում են պաստառի միջոցով։

5․ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ և ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

ՈՒՍՈՒՑՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

  • գնահատում է սովորողների ջանքերը, ստեղծագործականությունը, աղբյուրների օգտագործման որակը, հետևողականության ներուժը, պաստառի ներկայացման որակը:

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

  • անում են եզրակացություններ , առաջարկություններ ներկայացնում են հիմնավորումներ:
  • ներկայացնում են նոր տեղեկություններ իրենց համայնքի վերաբերյալ:
  • մասնակցում են գնահատմանը խմբային քննարկման և ինքնագնահատման միջոցով

Աշխատանք 6, 7

Երկարատև և համագործակցային նախագիծ

«XXI Դարի մարտահրավերները»

Դասարան՝ 10-րդ դասարան
Թեմա՝  Տեխնածին և բնական աղետներ
Մակարդակ՝ B1
Լեզվական պահանջներ՝ Համապատասխան լեզվանյութ (բառապաշար և քերականություն)
Տևողությունը՝ 1 ամիս

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ՝

  • Զարգացնել թեմայի շուրջ հաղորդակցական հինգ կարողունակությունները (ունկնդրում, ընթերցանություն, մենախոսություն, գրավոր խոսք, փոխներգործություն)։
  • Զարգացնել աղետների մասին տարբեր աղբյուրներից տեղեկատվության որոնման, հավաքման և վերլուծության կարողություն։
  • Զարգացնել աղետների տեսակների, դրանց առաջացման պատճառների, կանխարգելման և Դիմակայման միջոցներին տիրապետելու (տարահանում, առաջին օգնություն), կարողություն։
  • Նախագծի արդյունքը կիրառել որպես տեղեկատվական աղբյուր`աղետների դեպքում դպրոցում/համայնքում նվազեցնելու ռիսկերը :
  • Ձևավորել բնական աղետների ռիսկերի նվազեցման և դիմակայման, ինչպես նաև երկիր մոլորակը տեխնածին/արհեստածին աղետներից զերծ պահելու գիտակցություն։

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

  • Այս նախագծում սովորողները ուսումնասիրում են աղետների խնդիրը /ըստ հայեցողության կարող են ընտրել բնական կամ տեխնածին/ տեղական կամ Համաշխարհային մակարդակում ուսուցչի/ աշակերտների նախընտրած ձևաչափով: բովանդակության համապատասխան նյութերի ուսումնասիրության և լրացուցիչ տեղեկատվության հավաքագրման միջոցով աշակերտների թիմերը որոշելու են հնարավոր պատճառները և այն ռազմավարությունները, որոնք իրականացվել են աղետի ռիսկերը նվազեցնելու համար:
  • Այս նախագիծը ունի եռակի ուղղվածությունհումանիտար, հասարակագիտական և բնագիտական առարկաներ ։ այս ուղիները կարող են իրականացվել անհատական կամ համակցված՝ նախագծի ինտեգրված փորձ ստեղծելու համար:

Ընթացքը՝

1․ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

ՈՒՍՈՒՑՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  • ներկայացնում է նախագծի իմաստը և մոտիվացնում է սովորողներին: Այս փուլում շատ կարևոր է ,որպեսզի աշակերտների մոտ համոզմունք առաջանա խնդրի կարևորության իմաստով :
  • առաջադրում է հարցեր, մտքեր,գործունեության ձևեր՝ տարբեր իրավիճակներ մոդելավորելով, կապելով խնդրի կարևորությունը կրթական միջավայրի հետ։
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
  • ուսուցչի հետ քննարկում են խնդրի առարկան/աղետների թեման և անհրաժեշտության դեպքում ստանում լրացուցիչ տեղեկատվություն:
  • դնում են նպատակ:
  • ընտրելու ազատությունը խթանում է աշակերտի պատասխանատվության զգացումը։

2․ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

ՈՒՍՈՒՑՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  • ըստ աշակերտների նախաասիրության դասարանը բաժանել առարկայական թիմերի՝

հումանիտար առարկաներ– տեխնածին աղետներ
հասարակագիտական– աղետների կանխարգելման ուղիներ
բնագիտական –բնական աղետներ

  • առաջարկում է գաղափարներ, անում է ենթադրություններ:
  • աշխատանքի ընթացքում պահպանում է այն սկզբունքը, ըստ որի աշակերտներն ազատ են գործողությունների ծրագրի, առաջադրանքների ձևակերպման, տեղեկատվություն որոնելու ուղիների ընտրության հարցում։

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  • մշակում են գործողությունների ծրագիր:
  • ձևակերպում են առաջադրանքներ:
  • որոնում են տեղեկատվություն (նաև դպրոցից դուրս)։
  • դպրոցից դուրս տեղեկատվություն որոնելու կամ սեփական մտքերը զարգացնելու նպատակը ընդլայնում է նրանց շփումը և համագործակցությունը մեծահասակների (գրադարանավար, այլ առարկայի ուսուցիչ,համապատասխան կազմակերպությունների ,կառույցներ ներկայացուցիչների և այլն) և հասակակիցների հետ՝ նոր դիրքերից:

3․ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

ՈՒՍՈՒՑՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  • դիտարկում է, խորհուրդ է տալիս, անուղղակիորեն ղեկավարում է գործունեությունը:

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  • ուսումնասիրություններ են իրականացնում՝ լուծելով միջանկյալ առաջադրանքներ։
Հումանիտար թիմՀասարակագիտական թիմԲնագիտական թիմ
Ուշադիր կարդալ դասագրքից և այլ աղբյուրներից առանձնացված տեքստը՝ պարզելու, թե ինչ է հստակ ասվում տեքստում ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ և դրանից տրամաբանական եզրահանգումներ անել։ Ստանալ ,մշակել և գնահատել տարբեր լրատվամիջոցներում տեխնածին աղետների վերաբերյալ զանազան ձևաչափերով ներկայացված բովանդակությունը ։Ուսումնասիրել աղետների ժամանակ ռիսկերի նվազեցմանը միտված գործողությունների և հրահանգների կատարումը: Նկարագրել աղետների հիմնական պատճառները, մարդկային գործոնը աղետի կանխման/մեղմման գործում՝ կանխատեսելով հնարավոր զարգացումները :Կատարել դիտարկումներ և տեղեկատվություն հավաքել այն իրավիճակի մասին, որը մարդիկ ցանկանում են փոխել` տեխնածին աղետի հետևանքները չեզոքացնելու համար, որը կարող է լուծվել նոր կամ բարելավված մոտեցման միջոցով:. Ուսումնաիրել և վերլուծել գիտության զարգացման բացասական ազդեցությունը արհեստածին աղետների առաջացման համատեքստում:

4․ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ և/ԿԱՄ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈՒՍՈՒՑՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

  • հետևում է, խորհուրդ է տալիս:

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

  • վերլուծում են տեղեկատվությունը:
  • գնահատում են նոր տեղեկատվությունը նախագծի համար օգտակարության տեսանկյունից, առաջարկվող գաղափարները՝ իրատեսության տեսանկյունից և այլն:
  • միևնույն ժամանակ, գնահատում են իրենց գործունեության պրոդուկտը և իրենց` այս գործունեության գործընթացում:
  • ներկայացնում են սեփական մոտեցւմները աղետներից զերծ մնալու և առկա ռիսկերը նվազեցնելու առումով :
Հումանիտար թիմՀասարակագիտական թիմԲնագիտական թիմ
Վերլուծության, անդրադարձի և հետազոտության համար փաստեր մեջբերել տարբեր տեղեկատվական աղբյուրներից։ Գրելիս կամ խոսելիս վկայակոչել փաստեր ուսումնասիրված աղբյուրներից՝ արված եզրահանգումները հիմնավորելու համար։Ներկայացնել աղետների հետևանքներով առաջացած խնդիրները և դրանց լուծման սեփական տեսլականը։Գնահատել իրական աշխարհին վերաբերող համալիր խնդրի լուծումը` ելնելով ըստ առաջնահերթության սահմանված չափորոշիչներից և հաշվի առնելով մի շարք սահմանափակումներ, ներառյալ ծախսերի, անվտանգության, հուսալիության և գեղագիտության գծով, ինչպես նաև սոցիալական, մշակութային և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները:

5․ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԿԱՄ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՈՒՍՈՒՑՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  • լսում է, տալիս համապատասխան հարցեր մասնակցի դերում։

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒՐՅՈՒՆԸ

  • արդյունքների ներկայացնում են հնարավոր ձևերով( բանավոր զեկույց, ցուցադրում, գրավոր զեկույց և այլն)։
  • ներկայացնում են հաշվետվություն քննարկման համար(բանավոր/գրավոր զեկույց, ցուցադրություն, դպրոցական պատի թերթ և այլն)։
Հումանիտար թիմՀասարակագիտակա ն թիմԲնագիտական թիմ
Թիմը կազմում է աշխարհի տարբեր վայրերում ` աղետներին վերաբերող լուսանկարների ցուցահանդես:Թիմը ներկայացնում է բնության և հասարակության վրա աղետների հետևանքների ազդեցությունը և այդ տվյալները ներկայացնում է դպրոցին/համայնքային շահագրգիռ կառույցներին:Թիմը ուսումնասիրում է աղետների իրական վտանգները և համեմատում իրենց համայնքում առկա որևէ բնապահպանական խնդրի հետ` տանելով զուգահեռներ ու անելով հետևություններ :

6․ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ և ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Սովորողի գործունեություն Ներկայացնում են տեղեկատվություն, եզրակացություններ և հիմնավոր ապացույցներ, որպեսզի ունկնդիրները կարողանան հետևել հիմնավորումներին, բովանդակության զարգացման և համոզվել, որ կազմակերպումը, զարգացումը և ոճը համապատասխանում են առաջադրանքին, նպատակին և լսարանին: Օգտագործում են թվային լրատվամիջոցները և տվյալների տեսողական ցուցադրումները` տեղեկատվությունն արտահայտելու և շնորհանդեսների ընկալումը բարելավելու համար: Կառուցում են համոզիչ փաստարկներ և քննադատում ուրիշների հիմնավորումները: Գնահատում են զեկույցները տվյալների հիման վրա: Ներկայացնում են ապացույցների վրա հիմնված փաստարկ առ այն, թե ինչպես է բնության փոփոխությունը և գիտության զարգացումն ազդում երկրագնդի համակարգերի վրա: Սովորողներն առաջարկում են հնարավոր լուծումներ` աղետների ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ (առաջավոր փորձի ուսումնասիրություն և տարածում , վերլուծություններ և այլն)։ Մասնակցում են գնահատմանը խմբային քննարկման և ինքնագնահատման միջոցով:
Posted in «Օտար լեզու» բնագավառ. ընդհանուր բաղադրիչ

Օտար լեզու. ընդհանուր բաղադրիչ

Ճամբարի կազմակերպում
Առաջադրանք 1․ 

 Ուսումնական ճամբարի(աշնանային, ձմեռային, գարնանային, ամառային) կազմակերպման կարգ 

Վերոնշյալ հոդվածում ամրագրված ուսումնական ճամբարի կարգը հնարավորություն է տալիս զարգացնել ստեղծագործական-հետազոտական ճամբարի գործունեությունը: Քանի որ ողջ գործընթացը կազմակերպվում է հետաքրքրիր և նոր միջավայրում, հարազատ և տարբերվող իրականություն կրթական զարգացման համար:

Առաջադրանք 2

  • Ամառային ստեղծագործական բաց ճամբարի կազմակերպման կարգ 
  • Պարզ, հստակ և մանրազնին կերպով ներկայացվում է ամառային ստեղծագործական բաց ճամբարի ուսումնական նախագիծը, պարտադիր բաղադրիչները՝
  • առավոտյան ընդհանուր տողան,
  • մասնագիտական պարապմունքներ (կարող են կազմակերպվել ըստ տարիքային խմբերի),
  • ընդմիջում,
  • մարզական պարապմունքներ, այդ թվում՝ հեծանիվ, լող, շախմատ,
  • շրջակա միջավայրի խնամքի աշխատանք,
  • մշակութային ժամանաց (ֆիլմի դիտում-քննարկում, համերգի ունկնդրում),
  • պարուսուցում,
  • օրվա վերջի ընդհանուր տողան։
  • Աշխատանքային ճամբար 
  • Այս հոդվածում ևս դիտարկելիության սահմաններում առանձնացված է պատանեկան աշխատանքային ճամբարի սկզբունքները: Այն սովորողների և դասավանդողների համատեղ գործունեության կազմակերպման ձև է:
  • Ճամբարի աշխատանքները համակարգում է ճամբարի ղեկավարը, ում նշանակում է կրթահամալիրի տնօրենը: Ճամբարականները աշխատում են կրթահամալիրի ուսումնական օբյեկտներում, կրթական պարտեզում: Կրթահամալիրի տնօրենը օգոստոսի համար որոշում է կատարվելիք աշխատանքները, քննարկում ճամբարի ղեկավարի հետ, նշանակում պատասխանատուներին:
  • Այս ամենը փաստում է, որ վերոնշյալում չունենք առաջարկություններ, քանի որ յուրաքանչյուր նրբություն հաշվարկված է:

Առաջադրանք 3

Էկոտուրի ճամբարը՝ էկոնախագծի խրախուսանք-Մարթա Ասատրյան

, Էկոտուրը ոչ միայն խնդիրների մասին խոսելու, այլև դրանց լուծումները առաջարկելու, գործնականում իրագործելու և հանրությանը ներկայացնելու ստուգատես է:Եվ արդյունքների վեջնական ամփոփումը հաղթող թիմերը իրականացնում են Էկոտուրի ճամբարների ժամանակ: Էկոճամբարն ուղղված է շրջակա միջավայրի խնամքին ու պահպանությանը: Ճամբարի ընթացքում կատարվում են էկոլոգիական նախագծերի մշակում, քննարկում, իրականացում: Ընթանում է շատ հագեցած ծրագրով՝ վարպետության դասեր, արշավներ, հայրենագիտական զբոսանքներ, սպորտային միջոցառումներ: Կրթական փոխանակումները, միջազգային շփումները ճամբարի կարևոր մասն են կազմում: 

Հոդվածը դիտարկենք նյութի մեր կողմից հիմնաքարային հատվածի վրա: Վերոնշյալ էկոտուր ճամբարը երկակի դրական ազդեցություն է ունենում ինչպես սովորողների, այնպես էլ տեղացիների համար: Ընթացքում վեր է հանվում տվյալ վայրում առկա էկոլոգիական խնդիրները, մասնակիցներին ծանոթանում են տեղի պատմական արժեքների հետ, առկա խնդիրների համար որոնում լուծման ուղիներ, ինչպես նաև ստանում էկոլոգիական գիտելիքներ:

2․ Ստուգատեսներ
Առաջադրանք 1․ 

Ստուգատեսի` որպես ուսումնական գործունեության կազմակերպման կարգ

Ստուգատեսները` որպես ուսումնական գործունեության այլ ձև, նախատեսվում են կրթական ծրագրի և (կամ) ուսումնական կենտրոնի տարեկան ծրագրով։ Ստուգատեսը նախապատրաստում և կազմակերպում են դասավանդողները և սովորողները միասին` որպես ուսումնական նախագիծ։ 

Ստուգատեսին ուղղված պահանջները թույլ են տալիս նշել, որ ստուգատեսը լիովին համապատասխանում է հաջողված համարելուն և ողջ ստոգատեսի պահանջների ցանկը միմիայն սովորողի և մասնագետների խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքերից են:

Առաջադրանք 2

Ստուգատեսի բովանդակություն՝ ըստ տարիքային խմբերի-Գևորգ Հակոբյան

Յուրաքանչյուր տարիքային խմբի համար նախտեսված ստուգատեսը նպատակ ունի ուսումնասիրել ստուգատեսի բովանդակությունը, ինչն էլ հստակ արված է հոդվածում և այն այս գրախոսականով կապահովի նման իրավիճակներում նմուշ-օրինակի կիրառման հաջողությունը:

Ամեն մի տարիքային խմբի համար հստակ սահմանված է ստուգատեսի նպատակն ու գործիքները, ուսումնասիրման ընթացքը և այլն: Այն հաջողված փորձ է և կարող է ծառայել որպես շարունակական ստուգատեսի գործիք:

Առաջադրանք 3․ 

Ստուգատեսի նախագիծ

Բոլոր տարիքային խմբերը ուսումնաաիրում և դասակարգում են

քիմիայի լաբորատորիայի գործիքներն ու փորձանոթները

ֆիզիկայի լաբորատորիայի գործիքերն ու սարքավորումները

կենսաբանության լաբորատորիայի կենդանական և բուսական աշխարհի արհեստաբնական գործիքները:

Կարող են կատարել ինչպես ինքնուրույն, իրենց ընկերների հետ, այնպես էլ ուսուցիչների միջնորդությամբ: Այդ ամենը տեսայնութի և կարճ նկարագրության միջոցով ներկայացնել յուրաքանչյուր երեխայի համար սահմանված հոդվածների վերնագրերի ներքո:

Posted in «Օտար լեզու» բնագավառ. ընդհանուր բաղադրիչ

Օտար լեզու. ընդհանուր բաղադրիչ

 Ներառական կրթություն հատուկ կարիքով սովորողի հետ

Առաջադրանք 1.


Կրթահամալիրի դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Առաջադրանք 2.

Հեղինակային կրթական ծրագիրը ներառական է՝ «յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների
և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովում»։

Կրթահամալիրում ուսուցման ներառականության համար ստեղծվում-զարգանում է համապատասխան բաց, ներառող, զարգացնող ֆիզիկական միջավայրը։

Անհրաժեշտության դեպքում դպրոցի ղեկավարի հրամանով սովորողի համար անհատական ծրագրով, սահմանված կարգով կազմակերպվում է տնային ուսուցում, հեռավար ուսուցում։

Ներառական կրթության ողջ ընթացքը նկարագրված է մանրամասն դիտարկումների և առաջարկների կարիք չկա, քանզի այնպիսի նուրբ թեմա է, որ արդեն, իսկ կազմելիս բավական խորը ուսոըմնասիրություններ է պահանջվել, այնուամենայնիվ որքան էլ խորը ուսումնասիրված լինի վերոնշյալը, միևնույն է բարդ է կառավարել շրջապատի երեխաների վարքն ու վերաբերմունքը: Այն կարգավորվում է պահի պահանջով, իսկ գրավոր կարգն ու կանոնները մնում են վերջին պահի համար:

Առաջադրանք 3.

Քանի որ 105 ավագ դպրոցը ներառված չէ ներառական կրթության ծրագրում, չունենք փորձ, սակայն ունենք բարդ իրավիճակների հաղթահարման հարուստ փորձ, ինչպիսիք են՝ դեռահասության տարիքի աշակերտների յետ հոգեբանախորհրդատվական զրույցների և նման թեմաներով առաջադրանքների հանձնումը և կատարվածւ վերլուծությունը:

Առաջադրանք 4.

  • Երբ դասարանում ուսումնական հատուկ կարիքով երեխաներ կան — թարգմանություն անգլերենից՝ Յուրա Գանջալյան 
  • Վերոնշյալ հոդվածում հստակ նկարագրվում է, թե ինչպիսի խնդիրների են բախվում հատուկ կարիքներ ունեցող երեխաները ուսուցման գործընթացում և ինչպիսի հմուտ ռազմավարական քայլեր պետք է կիրառել: Հատկանշական է այդ քայլերից կարճ առաջադրանքները, բարջրաձայն ուսուցանելու տեխնիկան, հաճախ ստուգելու միջոցը, հուշումների մեթոդը, դիդակտիկ նյութերի կիրառումը և այլն:
  • Ներառական կրթություն. կանադական փորձից, թարգմանություն ֆրանսերենից՝ Աննա Մարության 
  • Ներառական կրթությունն ուղղված է գտնելու այն ճանապարհները, որոնց միջոցով մեր դպրոցները, ուսումնական պարապմունքները, ծրագրերը և դասընթացները կլինեն այնպիսին, որ բոլոր երեխաները կկարողանան մասնակցել կրթական գործընթացին:
  • Հոդվածում մանրամասն քննարկվում է ներառական կրթության հիմնական առանձնահատկությոընները, համոզմունքներն ու սկզբունքները, բացի այդ ցույց է տրվում, որ յուրաքանչյուր երեխայի պետք է դիտարկել առանձին անհատ իր կարգավիճակով: Գրագետ ներկայացված է ներառական կրթության առավելությունները:
  • Լավ ընկերը 
  • Տեսանյութը գեղեցիկ անդրադարձ է երեխաների դասընկերոջ մասին, որտեղ աշակերտները կոտրում են կարծրատիպեր և հասարակության մեջ փոխում հատուկ կարիքների ունեցողների մասին վերաբերմունքը:
  • Ուսումնական ճամփորդություն 

Առաջադրանք 1.

 Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ։

Առաջադրանք 2.

Ճամփորդությամբ, առանց շահերի ոտնահարման ուսուցում -Մարթա Ասատրյան 

Անդրադարձ կատարենք վերոնշյալին:

Յուրաքանչյուր հաջողված գործի ետևում թաքնված է երկար ուսումնասիրություններ և բարդ աշխատանք: Այս նյութի հետևյալ գրախոսակամը փաստում է աշխատանքի հաջողված լինելը, ինչպես նաև հետագայում օրինակելի տարբերակ ծառայելու հիմքեր է պարունակում, որպես նման իրավիճակների լուծման կատարելագործման հիմնքար: Այն կհետաքրքրի ուսուցման կատարելագործմամբ հետաքրքրված մաանագետներին: Երկուստեք շահերի համադրում առանց շահերի բախման- հոդվածի հիմնաքարը:

Առաջադրանք 3.

Ճամփորդական նախագծերի օրինակներ 

Առաջադրանք 4.

Ճամփորդական նախագիծ.

-Այցելություն դեպի Սյունիք

Այցելություն Գորիս( ուսումնասիրել Գորիսի մշակութային և պատմական առանձնահատկություններն ու բրենդավորման հիմքերը, կարմիր կտուրները)

Այցելություն դեպի Մեղրի(ուսումնասիրել մրգաշատ այգիներն ու քաղցրագարուն կլիման)

Այցելություն Քարահունջ( պատմական հիմքերն ու առասպելական իրականության ուսումնասիրություն)


Posted in «Օտար լեզու» բնագավառ. ընդհանուր բաղադրիչ

Օտար լեզու. ընդհանուր բաղադրիչ

Գործնական 1

Ուսուցում բլոգով

Հաշվի առնելով ուսուցում բլոգով նյութի ողջ պաշարը, մանրազնին ուսումնասիրությունների հիման վրա կազմված նյութերը, հարկ է նշել, որ բլոգային աշխատանքը հաջողված գաղափար է: Առաջարկություններ չկան: Նկատառումներից էլ նշենք հետևյալի կարևորության փաստը:

Բլոգը ուսումնական նյութերի վիրտուալ պահոց :,

Ինքնաարտահայտման, ինքնադրսևորման հարթակ:

Առցանց ուսուցման արդյունավետ գործիք է:

Անհատականացված ուսուցում է:

Բլոգը կրթական ցանցի տարածման գործիք է:

Վերոնշյալները հիմնաքարային են այս կոնտեքստում:

Գործնական 2

Մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջներ:

Աշխատողի անուն, ազգանունը
Աշխատողի անհատական պլանի առկայություն
Անհրաժեշտ ծրագրերի առկայություն
Կազմված նյութեր և առաջադրանքներ

Պարապմունքների ցանկ

Ելույթներ և կոնֆերանսներ
Բլոգների վերլուծություններ
Փոխանակման ծրագրեր և փոխանակվող թեմաներ

Գրադարան
Մասնագիտական գրքեր, հոդվածներ, գրախոսականներ

Posted in «Օտար լեզու» բնագավառ. ընդհանուր բաղադրիչ

Ուսումնական նախագծի կառուցվածք

Մեդիագրադարան

Վերոնշյալ նախգծերից ընտրվել է հետևյալը:

ՄԱՅՐԵՆԻԻ ՖԼԵՇՄՈԲ 2-3-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ,

2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ

Սույն նախգիծը ընտրվել է, քանի որ այն առավել է ամրապնդում երեխայի կենտրոնացվածությունը աշխատանքի նկատմամբ: Հնարավորություն է տալիս ցուցաբերել համակարգված և դիպուկ մոտեցում: Զարգացնում է 2-3րդ դասարանների սովորողների մոտ աշխատանքի կատարման ժամանակ վիզուալ կենտրոնացման մակարդակը: Ընտրությունը հիմնավորենք հետևյալով, ցանկացած հաջողված աշխատանքի հիմքը գրագետ փորձառությունն է, ուստի նման փորձ ձեռք բերելու ճանապարհը որքան երկար լինի, այնքան հեշտ, ուստի փոքր տարիքից նման փորջառությունը միմիայն սովորողների լավագույն շահի համար է:

Գործնական 1

Նախագծի կառուցվածք՝ ամեն ամսվա համար կազմվում է հարցաշար՝ հաշվի առնելով հարցերի յուրահատկությունն ու հարցերի համապատասխանությունը տարիքային խմբերի համար: Այնուհետև՝ ներկայացվում է առաջադրանքների պատասխանները: Պահանջները՝ համապատաախանել որակական պահանջներին՝ ապահովելով անհրաժեշտ գիտելիքներիi պաշարով: Ապահովվի արդիականությունն ու հիմնավորվի իրականացման անհրաժեշտության հիմքերը: Այնուհետև՝ փորձարկել ամենամյա ֆլեշմոբերի ժամանակ: Ստուգել հաջողված է, թե ոչ, ինչպես նաև թերություններն ու առավելությունները:

Գործնական 2

Նախագիծ՝

Գործնական 3

Նսխագիծը ամբողջության կիրառված լինելով հանդերձ հնարավորություն ընձեռեց հասկանալու արդյունավետությունն ու արդիականությունը: Արդյունքում, այն դարձավ կարևոր ցուցիչ, որ նախահիծը հաջողված է, բոլոր հնարավորություններով հանդերձ կիրառված, պահանջվոց չափանիշներին համապատասխան: Սակայն դիտարկելով գործընթացի բոլոր կողմերը, պետք է փաստենք, որ որպես ամբողջական և կայուն նախագիծ լինելով հանդերձ, կիրառման գործընթացում եղան բարդություններ, այդ բարդությունները տվյալ պահին թերության որակավորում ունեն, սակայն միտում ունեն շտկվելու: Այդ բարդություններից է այն, որ ողջ գործընթացում պետք էր կիրառել օտար լեզու, ինչն էլ ակտիվության ցուցանիշը նվազսցնում էր և ստեղծում արհեստական խնդիրներ:

Նախագիծը հնարավորություն է տալիս ցուցաբերել ճկուն և նոր մասնագիտական որակական պահանջներին համապատասխան մոտեցում:

Posted in «Օտար լեզու» բնագավառ. առարկայական բաղադրիչ

Առարկայական ֆլեշմոբ

Թեմա 4

«Օտար լեզու» ուսումնական բնագավառի դասավանդողների վերապատրաստում. «Առարկայական ֆլեշմոբ»

Աշխատանք 1

Հեռավար ուսուցման գործիքներից. առարկայական ֆլեշմոբ-Լուսինե Փաշայան 

Յուրաքանչյուր ֆլեշմոբ ինքնին նպաստում է մասնագետի որակական աճին, զուգահեռաբար ապահովում է երեխաների մոտ մոտիվացիան, երբ յուրաքանչյուր ամիս տրվում է հանձնարարություն՝ 5-6 տարեկան երեխաներին ընտանիքի անդամների հետ միասին բեմադրել որևէ հեքիաթ: Սա աջակցող միջոց է կայուն պահելու սովորողի ճկունության մակարդակն ու ընկալելու, սովորելու հանդեպ հետաքրքրությունը, ձևավորել սովորելու ճիշտ մշակույթ:

Որպես դիտարկում հարկ է նշել, որ սա հիանալի և հետաքրքիր մեթոդ է:

Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբները որպես հեղինակային մանկավարժության բաղադրիչ – Յուրա Գանջալյան

Հեղինակային ֆլեշմոբը առավել արդյունավետ միջոցներից է, քանի որ այն նպատակ չունի քերականական և բարդ կառույցներ սովորեցնել, այլ ամրապնդել գիտելիքը առավել հետաքրքիր, թեթև, հումորային և ճկուն տարբերակով: Ինչն էլ հիանալի մոտիվացիա է սովորողի համար, այն հնարավորություն է ընձեռում պատրաստել իրավիճակայի հաղորդակցությանը, տալիս է հնարավորություն սովորել այնպիսի կառույցներ, որոնք առավել կիրառելի են և որոնց չեք հանդիպի գրքերում:

Կրթահամալիրում իրականացվող անգլերենի ամենամսյա ֆլեշմոբների առաջադրանքները-Յուրա Գանջալյան

Ֆլեշմոբը որպես գիտելիքի ամրապնդման և պրակտիկ կիրառման միջոց, վերջերս վերոնշյալ ուսումնասիրությունների և հաջողված փորձի արդյունքում առավել մեծ նշանակություն է ստացել: Այն ապացուցում է, որ գործնական կիրառության տեսանկյունից մեծ կշիռ ունի, հատկապես, երբ սովորողներն առավել են հետաքրքրված և ոգևորված ֆլեշմոբերով: Այն հմտորեն կրթում և ձևավորում է սովորողին որպես ազատ միտքն արտահայտող անձ, ով կախված չէ այլոց մտքերից և բառապաշարից, ունի սեփականն ու յուրահատուկը: Դիտարկումներն արդարացնում են ֆլեշմոբի այլընտրանքային հաջողված միջոցի կիրառման անհրաժեշտությունը:

Աշխատանք 2

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScIVufQIWkLBxwp5kXBs7Q4xzYSIkOXY3sfWiZ3x-t0vnZojw/formResponse

Վերոնշյալը հիանալի միջոցներ են հաղորդակցային խնդիրների կայուն կարգավորման համար, քանզի լեզվական կառույցների տարբերությունները տարբեր լեզուներում տարբեր են:


https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc5R3vCtdtzNDuiSDT_tn6xurMYdk1iguGSo_A5wMc2OmzcNw/viewform?c=0&w=1

Վերին լինքում ներառվածը նույնպես աջակցային քայլեր են, որպեսզի յուրաքանչյուր սովորող հնարավորություն ունենա առավել հետաքրքիր տարբերալով զարգացնի հաղորդակցային հմտությունները:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSejafsrR5JaJs5QwkqScPjvZnleXAd7_WywpTaL5mPP0lBqbQ/viewform

Յուրաքանչյուր ֆլեշմոբ հաղորդակցությանն ուղղված հրաշք քայլեր են, որոնք սովորողին տանում են մի քայլ առաջ դեպի ազատ և սահուն շփման: Լեզվական կառույցների ճկունությունը առավել է ընդգծում լեզվի կարևորությունը, այն դարձնելով հաղորդակցման բանալի:


Աշխատանք 3

Իմ կազմած ֆլեշմոբը 11-րդ դասարանի համար

1.Speak about our national cuisine and compare it with the traditional English dishes
2.What non-existent dishes would you like to taste?
3.Associate countries with their traditional dishes: Italy
Spain
Greece
Russia
Armenia
George
4.Does the cuisine reflect national culture? Explain how it does?
5.Name the ingredients of your favourite dishes.
6.What are the peculiarities of Armenian cuisine?

7.Have you ever seen any Armenian dish in other countries? If yes, how did you react, when you saw it?
8.Rate Armenian cuisine (1-10 points). Give your reasons.
9.Which do you prefer: pizza or pasta? Why?
10.If you were stranded on a desert island what would you dream of eating?
11.Have you ever cooked anything? Describe the way you did it?

Ֆլեշմոբը կիրառվել է 11-րդ դասարանի աշակերտների համար: Արձագանքն ու արդյունքները գոհացուցիչ էին, ինչպես նաև համապատասխանում էր պահանջվող չափանիշներին: Աշակերտների մոտիվացիան և հետաքրքրությունը արդարացրեց ֆլեշմոբի օգտակարությունն ու հաջողված լինելը:

Posted in «Օտար լեզու» բնագավառ. ընդհանուր բաղադրիչ

Օտար լեզու. ընդհանուր բաղադրիչ


Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգ 

Ուսումնական նախագծերը որոշվում են կրթահամալիրի ուսումնական օրացույցով, սովորողների նախասիրությունների զարգացման ակումբների, կրթական ծրագրերի ուսումնական պլաններով որոշված դասընթացների, լրացուցիչ կրթական ծրագրերով, հեղինակային կրթական ծրագրերի պետական աջակցության պայմանագրի հավելվածով, անհատական նախաձեռնությամբ։ Ուսումնական տարվա ընթացքում դասավանդողի կամ սովորողի նախաձեռնած նոր նախագիծը, արդեն մեկնարկած նախագծի զարգացումը դպրոցի, մասնախմբի, ակումբի, դասարանի օրացույցում, դասավանդողի, սովորողի անհատական պլանում գրանցվում է սահմանված կարգով հրապարակվելուց հետո։ Անհրաժեշտության դեպքում արվում են փոփոխություններ նաև ակումբի, դասընթացի, լրացուցիչ կրթության ծրագրում: 

Վերոնշյալի նկարագրությունը դիտարկելի է որպես գործող և կարգավորող մեխանիզմ ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգում: Ուսումնական նախագծերը ունեն որոշման հիանալի տարբերակներ:

Ուսումնական նախագծերը  բաց են, մշակվում և իրականացվում են որպես դասավանդողների և սովորողների համատեղ ուսումնական աշխատանք։ 

Նման մեթոդը նպաստում է դասվանդող-սովորող համակարգի զարգացմանը:

Ուսումնական նախագիծը (վերնագիր, բովանդակության սեղմագիր (անոտացիա), նկարագրություն, իրականացման ժամկետներ, հիմնական մասնակիցներ, հնարավոր մասնակիցներ, ակնկալվող արդյունքներ)` նախագծի մեկնարկից առնվազն մեկ շաբաթ առաջ, նախագծի հաշվետվությունը` ավարտից առավելագույնը մեկ շաբաթ հետո հրապարակվում են կրթահամալիրի մասնաժողովում, իրականացման ընթացքի լուսաբանումը, արդյունքները հրապարակվում են ուսումնական անհատական և խմբային բլոգներում, ենթակայքերում, mskh.am-ում։ 

Վերոնշյալը փաստում է նախագծի մանրամասն ուսումնասիրման և լավագույն տարբերակների մշակման հանգամանքը:

Դիտարկությունները դրական են և թերևս միայն գնահատանքի և խորը վերլուծական մտքին են վերաբերում:

Հաշվի առնելով վերևում թեմայի բովանդակությունը հոդվածը ստորև կընտրենք թեմային համահունչ:


Ուսուցման նախագծային մեթոդ — Նունե Մովսիսյան 

Կարճաժամկետ և երկարաժամկետ նախագծերում աշխատելիս սովորողները ձեռք են բերում նոր գիտելիքներ ու հմտություններ: Նրանք ստանում են այս կամ այն առաջադրանքը, ձևավորում խմբեր, ապա դասարանում և տանը՝  առկա, առցանց կերպով, կազմակերպում են նախագծի կատարման աշխատանքները: Որպես նախագծի ամփոփում՝ ներկայացնում են կոնկրետ արդյունքներ՝ տեսանյութ, աշխատանքի ցուցադրություն, համակարգչային ծրագրի յուրացում, հետազոտության փորձ և այլն: Նախագծի կատարման ընթացքը վերահսկվում է  դասավանդողի կողմից, ով առկա և առցանց հետևում և մասնակցում է աշխատանքներին: Նախագծային աշխատանք կատարելը հարմար է հատկապես նախագծեր իրականացնելիս, որովհետև ժամանակ կա ուսումնասիրություն անելու։

Յուրաքանչյուր նախագիծ ունի իր կանոններն ու իրոն բնորոշ որակական և ժամանակային պահանջները, իսկ այդ ամենի հաջողված հիմքն էլ բազմափորձ պրակտիկան է: Այսպիսով, երկարաճամկետ կամ կարճաժամկետ տարբերակներն ընտրվում են կախված նախագծի տեսակիվ և բնույթից: Ինչն էլ անարգել հնարավորություն է տալիս ձևավորել առավել համապատասխալ հմտությունների և գիտելիքների փաթեթ: Մշակվում են նախագծի իրականացման տարբերակները՝ առկա, առցանց և այլ չափանիշներ: Ինչպես նաև առաջարկվում է նախագծի կատարմամ ամփոփման բազում տարբերակներ, ինչն էլ առվել ճկուն է դարձնում կատարման ընթացքը:

«Վիկտոր Համբարձումյան» նախագիծն իրականացվեց բացառապես բլոգների միջոցով: Ինչո՞ւ բլոգների, որովհետև հատկապես նախագծային աշխատանքի ընթացքում բլոգները՝ որպես կրթական գործիքներ, շատ հարմար են. կատարված աշխատանքը, ամբողջական փաթեթի տեսքով, տեսանելի է ու թափանցիկ: Բլոգի վարմանը ներկայացվող պահանջները.

  • -տեսանելի է հեղինակային դիրքորոշումը. նյութերը բովանդակային առումով ամբողջական են և թարմացվում են հաճախակի.
  • -նյութերը մատուցվում են հնարավորինս գրագետ կերպով. կոպիտ ուղղագրական-կետադրական սխալներ, ընդհանուր առմամբ, չկան, տեքստերը զերծ են ոչ հայեցի կետադրական նշաններից և ինտերնետային այլևայլ սիմվոլներից.
  • -զգացվում է համացանցային մշակույթի առկայություն. պահպանվում են հեղինակային իրավունքի նորմերը, էթիկայի կանոնները:


Այս տարբերակով հնարավորություն է ընձեռվում ապահովված լինել նյութերով մշտապես, հասանելիության խնդիրն է լուծվում, համացանցային շտեմարանում է պահվում, ինչն էլ բալանսավորում է ինչ-որ չափով է թուղթ սպառելու խնդիրը, ինչպես նաև ապահովվում է թափանցիկությունը: Բլոգը հնարավորություն է ընձեռում տեսանելի դարձնել հեղինակի դիրքորոշումը, ապահովել գրագիտության բարձր մակարդակ և ձևավորվում է համացանցային մշակույթ:

Նախագծին  ներկայացվող պահանջներ
Նախագիծը պիտի ունենա. 

  • թեմա և ուսումնասիրման ենթակա թեմայի հետ կապված հարցադրումներ
  • աշխատաքի փուլեր (նախնական պլանավորում, գործողությունների ծրագիր, ժամկետներ, միջանկյալ հաշվետվություններ)
  • աշխատանքի վերջնաժամկետ
  • ակնկալվող արդյունք (հրապարակախոսություն, տեսաֆիլմ, ձեռնարկ, փաթեթ, շտեմարան, հոդված, ներկայացում, և այլն)։
  • Վերոնշյալը աշխատանքի հիմնաքարն է և շարժիչը:

Ինչպես սկսել նախագիծը

Նախագիծը սկսվում է մասնակիցների մոտիվացիայից։ Մասնակիցներին հնարավորոթյուն տվեք զգալու՝ ինչ ասել է իսկական թիմ, գրի առեք և քննարկեք  յուրաքանչյուր մասնակցի արտահայտած գաղափար կամ միտք: Նախագծային աշխատանքներ իրականացնելու ընթացքում այդ երկխոսությունը անհրաժեշտ պայման է։

Սովորողի կարծիքը հաշվի առնելը սկզբունք է, որն անպայման հարկավոր է հաշվի առնել։ Սովորողների հետ միասին աշխատանքային ուղեցույց ստեղծեք, աշխատեք համատեղ ստեղծված աշխատանքային կանոնների համաձայն: 

Մոտիվացիան և սովորողի կարծիքը հաշվի առնելը հնարավորություն են տալիս նախագծային աշխատանքներում ապահովել դրական փոխհարաբերություններ:

Նախագծային աշխատանքը կատարվում է փուլային տարբերակով, ինչն էլ առավել հստակ և դյուրին է դարձնում գործընթացը: Այն ավարտվում է կատարված աշխատանք ներկայացմամբ:

Դասավանդողը սովորողների հետ միասին, նախագծերի արդյունքում, ուսումնական տարվա ընթացքում ստեղծում է ուսումնական նյութեր, առաջադրանքների և հարցաշարերի շտեմարան, ուղեցույցներ, ուսումնական մեդիափաթեթներ, ուսուցման այլ նյութեր, տեսանյութեր՝ դրանք հրապարակելով  բլոգում, որպեսզի հասանելի լինի բոլորին:

Վերոնշյալը ապահովում է երկուստեք գիտելիքների և հմտությունների շոշափելի արդյունքներ: